Մեծ պահք՝ Աստծո սիրո աճի շրջան
ՀոդվածներԵրբ մտածում ենք պահքի մասին, ընդհանրապես մտածում ենք պահքի օրենքների մասին. արդյոք ի՞նչ կարելի է ուտել կամ ինչ՝ ոչ։ Իրականում շատ ավելի հարմար է, որ պահքի շրջանը տեսնենք որպես մի պահ, որ մենք հոգեւոր ջանք գործադրենք։ Իսկ այդ ջանքի նպատակն է՝ ավելի լավ ապրել մեր քրիստոնեավայել կյանքը։ Ինչպե՞ս հասկանանք այդ կյանքը։ Հիսուսը մեզ երբեք չասաց, որ այս կամ այն բանը պետք է անենք։ Հիսուսը մեզ մի պատվիրան տվեց. «Սիրել Աստծուն մեր ամբողջ ուժով եւ ուրիշներին մեր անձի պես»։ Ուրեմն պատվիրանը սիրո մասին է։ Մեր մեղքի պատճառով մենք դժվարանում ենք ապրել սիրո այս կյանքը. մենք թերանում ենք Աստծուն սիրելուց, ինչպես նաեւ ուրիշներին սիրելուց։ Ուրեմն պահքի շրջանը կարող է լինել (կամ անպայման թող լինի) մի ժամանակ, ուր Աստծո շնորհի օգնությամբ մենք ջանք պիտի գործադրենք, որ այդ սերը մեր մեջ որոշ աճ ունենա։ Լեռան քարոզում Հիսուսը խոսեց այդ երեք սյուների մասին, որ Հին Կտակարանի հոգեւոր կյանքի կորիզն էին կազմում։ Հիսուսն ինքն էլ այդ երեքը կարեւոր համարեց։ Իսկ այդ ամենի նպատակն այն է, որ մեր մեջ Աստծո սիրո կյանքն աճի։ Ուրեմն աղոթքը, ծոմապահությունը եւ ողորմածությունը մեկ նպատակ են հետապնդում մեր մեջ՝ Աստծո սիրո աճը։ Սա է, որ մենք պետք է հետապնդենք։
Երբ մտածում ենք պահքի մասին, ընդհանրապես մտածում ենք պահքի օրենքների մասին. արդյոք ի՞նչ կարելի է ուտել կամ ինչ՝ ոչ։ Իրականում շատ ավելի հարմար է, որ պահքի շրջանը տեսնենք որպես մի պահ, որ մենք հոգեւոր ջանք գործադրենք։ Իսկ այդ ջանքի նպատակն է՝ ավելի լավ ապրել մեր քրիստոնեավայել կյանքը։ Ինչպե՞ս հասկանանք այդ կյանքը։ Հիսուսը մեզ երբեք չասաց, որ այս կամ այն բանը պետք է անենք։ Հիսուսը մեզ մի պատվիրան տվեց. «Սիրել Աստծուն մեր ամբողջ ուժով եւ ուրիշներին մեր անձի պես»։ Ուրեմն պատվիրանը սիրո մասին է։ Մեր մեղքի պատճառով մենք դժվարանում ենք ապրել սիրո այս կյանքը. մենք թերանում ենք Աստծուն սիրելուց, ինչպես նաեւ ուրիշներին սիրելուց։ Ուրեմն պահքի շրջանը կարող է լինել (կամ անպայման թող լինի) մի ժամանակ, ուր Աստծո շնորհի օգնությամբ մենք ջանք պիտի գործադրենք, որ այդ սերը մեր մեջ որոշ աճ ունենա։ Լեռան քարոզում Հիսուսը խոսեց այդ երեք սյուների մասին, որ Հին Կտակարանի հոգեւոր կյանքի կորիզն էին կազմում։ Հիսուսն ինքն էլ այդ երեքը կարեւոր համարեց։ Իսկ այդ ամենի նպատակն այն է, որ մեր մեջ Աստծո սիրո կյանքն աճի։ Ուրեմն աղոթքը, ծոմապահությունը եւ ողորմածությունը մեկ նպատակ են հետապնդում մեր մեջ՝ Աստծո սիրո աճը։ Սա է, որ մենք պետք է հետապնդենք։
Նմանատիպ փոսթեր