Մեկ Հարց

Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք

«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։

Ո՞վ է պահպանել ու փոխանցել քրիստոնեական հավատքը առաքյալներից հետո։
Youtube play

Ո՞վ է պահպանել ու փոխանցել քրիստոնեական հավատքը առաքյալներից հետո։

Այս հարցին ավելի լայն պատասխան տալու համար 10 րոպեանոց մի հոդված եմ թարգմանել։ Ահավասիկ հղումը`... Աստվածաշնչյան 73 գրքերի ամբողջական կանոնը առաջին անգամ ընդունվել է 382 թվականին՝ Հռոմի տեղական ժողովում։ Իսկ մինչև այդ թվականը, քրիստոնյաներն ի՞նչ էին կարդում։ Ինչպե՞ս էին պահպանում իրենց հավատը։ Այն ամենը, ինչը կարող էր օգնել նրանց վստահ լինելու իրենց հավատի հարցում և այն ամենը, ինչին անհրաժեշտ էր հավատարիմ մնալ, պարունակվում էր այն գրվածքներում, որոնք հաստատվել էին առաքյալների կամ առաքյալներին հաջորդած եպիսկոպոսների կողմից։ Այստեղ նշվող գրությունները մեծ հարգանք էին վայելում, բայց երբեք Աստվածաշնչի կանոնի մաս չկազմեցին։ «Դիդախե»-ն, որը հայտնի է նաև որպես «Տիրոջ ուսուցումը 12 առաքյալների միջոցով՝ ուղղված ազգերին»։ Սա վաղ քրիստոնեական ձեռնարկ է, որը նորադարձներին սովորեցնում է, թե ինչպես ապրել քրիստոնեական կյանքով՝ անդրադառնալով բարոյականությանը, պաշտամունքային կարգերին և համայնքային կարգապահությանը։ Այն գրվել է մոտավորապես 70 թվականին և, հնարավոր է, տարածված է եղել Մատթեոսի Ավետարանի հետ զուգահեռ։ «Դիդախե»-ն նկարագրում է, թե ինչպես պետք է կատարվի մկրտությունը՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով՝ հնարավորության դեպքում օգտագործելով հոսող ջուր։ Այն նաև նշում է մկրտողի և մկրտվողի համար նախատեսված պահքը, նախքան մկրտության կատարումը։ Բացի այդ, խոսվում է Սուրբ պատարագի և Սուրբ Հաղորդության մասին։ Կղեմեսի Ա թուղթը, որը գրվել է մոտ 95 թվականին։ Կղեմեսը Հռոմի պապն էր, և ըստ վաղ ավանդության, կապ է ունեցել Սուրբ Պետրոսի և Սուրբ Պողոսի հետ։ Նույնիսկ հնարավոր է, որ իր մանկության ժամանակ հանդիպած լիներ Հիսուսին։ Մեկ այլ կարևոր գիրք է «Հերմասի Հովիվը»։ Այն վաղ քրիստոնեական երկ է՝ գրված մ.թ. 140 թվականից առաջ և ներկայացնում է հոգևոր փորձառությունների, տեսիլքների, խրատների ու առակների մի շարք, որոնց նպատակն է հավատացյալներին կոչ անել ապաշխարության և բարոյապես կարգապահ քրիստոնեական կյանքով ապրելու։ «Բառնաբասի նամակը» նույնպես վաղ քրիստոնեական գրություն է, որը գրվել է մոտավորապես 130 թվականից առաջ։ «Հակոբոսի գաղտնի գիրքը», որը գրվել է 2-րդ դարում, մեզ տալիս է տարբեր տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ Մարիամի հանդեպ ջերմեռանդությունը, շատ վաղ շրջանում արդեն հատուկ տեղ էր գրավում Եկեղեցու կյանքում։ Այս և մի շարք այլ գրություններ, որքան էլ կարևոր դեր ունեին առաջին քրիստոնյաների կյանքում, երբեք չկազմեցին Աստվածաշնչի կանոնի մասը։ Դրանց հեղինակությունը հիմնված էր այն իրողության վրա, որ դրանք պարունակում էին առաքյալների կամ նրանց հաջորդող եպիսկոպոսների ուսուցումն ու վարդապետությունը։ Նախքան Սուրբ Գիրքը մեզ ամբողջությամբ փոխանցվելը՝ աստվածաշնչյան կանոնի տեսքով, կային նաև այլ գրքեր, որոնք ընթերցվում էին վաղ շրջանի քրիստոնյաների կողմից։ Եվ այդ գրքերը կարող են օգտակար լինել ընթերցանության համար նաև այսօր՝ ճիշտ այնպես, ինչպես դրանք ընթերցում էին վաղ շրջանի քրիստոնյաները։ Մինչ Աստվածաշնչի ամբողջական կանոնի ձևավորումը, Եկեղեցին վստահում էր առաքյալների ուսուցմանը, քանի որ Հիսուսը մեզ գրություն չթողեց, այլ հիմնեց Եկեղեցին առաքյալների վրա։ Ավելի լայն պատկերացում կազմելու համար, կարող եք դիտել նաև հղումով ներկայացված նյութը։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: