Մեկ Հարց
Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք
«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։
Եթե Հիսուսը Աստված է, ինչո՞ւ ասաց՝ «Հայրը ինձնից մեծ է»։
Երբ կարողանանք հասկանալ, թե ինչ է նշանակում «Աստված» գաղափարը, կհասկանանք, որ նա անծայրածիր էություն է։ Հնարավոր չէ, որ մեկից ավելի անծայրածիր էություն գոյություն ունենա։ Այո՛, մենք հավատում ենք, որ գոյություն ունի միայն մեկ Աստված։ Այդ մեկ Աստվածը միևնույն ժամանակ երեք անձ է՝ մեկ անծայրածիր բնություն և երեք անձ։ Երեք անձերն էլ ունեն նույն աստվածային բնությունը։ Երբ Ավետարանը կարդում ենք, տեսնում ենք, որ թեև Հիսուսն ասում է, որ Հայրն ավելի մեծ է, շատ այլ տեղերում ասում է․ «Ես և Հայրը մեկ ենք»։ Որդին հավասար է Հորը՝ իր աստվածությամբ, բայց Հայրը ավելի մեծ է, քան Հիսուսի մարդեղությունը։ Թեև հավիտենական Երրորդության մեջ աստվածային անձերից ոչ մեկը մյուսին չի գերազանցում մեծությամբ կամ փառքով, նրանց միջև գոյություն ունի իմաստային կարգավորվածություն, ըստ որի՝ ի տարբերություն Որդու և Հոգու, միայն Հայրն է օժտված աստվածային հայրությամբ և ունի սկզբնավորությունից լիովին զուրկ լինելու առանձնահատկությունը։ Վերջերս Հայր Անտոնին կրոնի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ուղղել։ Այս հաղորդման ընթացքում նա կպատասխանի դրանց։ Իսկ եթե դուք ևս ունեք հարց, կարող եք ուղարկել այն մեզ։ Գուցե հենց ձեր հարցն էլ դառնա հաջորդ հաղորդման թեման։
Նմանատիպ փոսթեր