ՔՈ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒ ՔՈ ԵՐԵԽԱՆ
ՀոդվածներԲենջամին Ֆրանկլինն ասել է. «Կյանքը սիրո՞ւմ ես՝ ժամանակդ մի վատնիր, կյանքը հյուսված է ժամանակից: Երբ մեռնենք, ժամանակը մեզ համար կանգ կառնի: Կամ, հակառակը, երբ ժամանակը
դադարի գոյություն ունենալ մեզ համար, ուրեմն՝ մենք մեռել ենք»: Ուրեմն՝ մարդու ամենաթանկ պարգևը ժամանակն է: Իրականում մենք մեր ժամանակը տրամադրում ենք այն բաներին, որոնք ամենակարևորն ենք համարում: Եվ իսկապես այդպես էլ պետք է լինի: Բայց եթե մեզանից յուրաքանչյուրը մտածի, թե ինչին է տրամադրել իր ժամանակը վերջին յոթ օրերի ընթացքում, անակընկալի կգա. այն, ինչն ասում ենք, որ կարևոր է մեզ համար, և այն, ինչ արել ենք՝ մեր ժամանակը տրամադրելով, միմյանցից շատ տարբեր
են: Անշո՛ւշտ, ձեր զավակները շատ կարևոր են ձեզ համար, և դուք էլ, անշո՛ւշտ, շատ եք սիրում նրանց: Նրանց համար է, որ աշխատում եք: Ամեն օր դուք անուղղակիորեն երկար ժամեր եք տրամադրում նրանց համար. դրամ վաստակելը, տան ամեն տեսակի աշխատանքը, կերակուր պատրաստելը, երեխաների հանդեպ հոգատարությունը… այս ամենը ցույց է տալիս ձեր ունեցած սերը ձեր իսկ զավակների
հանդեպ: Բայց արդյո՞ք բավարարվում եք սրանով: Արդյո՞ք սա բավարար է երեխաների համար: ԱՄՆ-ում հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ հայրերը միջին հաշվով շաբաթական միայն յոթ րոպե են անցկացնում իրենց ամեն մի երեխայի հետ: Ձեզանից ոմանք պիտի ասեն, թե դա սխալ է, մանավանդ՝ ձեզ համար, որովհետև դուք շատ ավելի երկար ժամանակ եք անցկացնում ձեր երեխաների հետ: Սակայն երեխաների հետ լինելը մի բան է, բայց նրանցից ամեն մեկի համար հատուկ ժամանակ տրամադրելն ամբողջովին այլ բան է: Սովորաբար ծնողների հետ հանդիպումների ժամանակ տալիս եմ այս հարցը, և երկար զրույցից հետո նրանք ընդունում են, որ իսկապես շատ կարճ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ՝ առանձին-առանձին: Երեխաները դեռ մանկուց կարիք ունեն առանձին-առանձին ժամանակ անցկացնելու իրենց ծնողի հետ, մանավանդ՝ իրենց հոր հետ: Ամեն երեխա հարմար առիթ գտնում է՝ առանձին ժամանակ անցկացնելու իր մոր հետ: Իսկ հոր համար շատ ավելի դժվար է ժամանակ գտնելն ու տրամադրել իր երեխային: Հիշում եմ՝ մի անգամ հայրերից մեկն ասաց. «Բայց ես բան չունեմ
ասելու երեխայիս»: Եվ ես պատասխանեցի. «Ճիշտ դա է ամենակարևոր կետը: Դու չէ, որ պիտի խոսես նրա հետ, այլ ժամանակ պիտի տաս, որ երեխան ինքը գա և քեզ պատմի իր կյանքից, իր աշխարհից, իր հույսերից և մի օր էլ՝ իր դժվարություններից ու մտահոգություններից»: Եթե երեխան այս կերպ մեծանա, ապագայում կլինի շատ ավելի ինքնավստահ և հավասարակշռված անձնավորություն: Տարիներ հետո, երբ երեխան մեծանա և արդեն ինքը ծնող դառնա, կարող է հասկանալ այն ամենը, ինչ իր ծնողներն արել են իր համար: Բայց կարող է լինել նաև այնպես, որ նա ամբողջովին այլ կերպ վերլուծի անցյալում պատահածը: Սակայն, երբ ծնողը հատուկ ժամանակ է տրամադրում երեխային, երեխան կարևոր և սիրված է զգում: Նույնիսկ մենք կարևոր և ընդունված ենք զգում, երբ որևիցե մեկը մեզ իր թանկագին ժամանակից է տրամադրում: Երեխայի ամբողջ ապագան ավելի լավը կլինի, եթե նրան բավական ժամանակ տրամադրված լինի: Ժամանակը, որի մասին խոսում եմ, տնային պարտականություններին հատկացված ժամանակահատվածը չէ, ո՛չ էլ խրատելուն տրամադրված ժամանակահատվածը: Այդ ժամանակը որոշ չափով երեխան ինքը պետք է որոշի իր ծնողի հետ՝ ի նկատի ունենալով ընտանեկան վիճակն ու պայմանները: Կարելի է ժամանակ առ ժամանակ միասին ինչ-որ տեղ գնալ. պտույտ, ձկնորսություն, մրցում,խաղ, շուկա . . . Կարևոր է, որ երեխան հավանի և սիրի միասին անցկացված ժամանցը: Այնքա՜ն շատ եք տառապում ձեր զավակների ապագան ապահովելու համար, սակայն վերոնշյալ պարզ կետը շատ ավելի մեծ արդյունք կտա և՛ ներկայում, և՛ ապագայում: Սա անելը հեշտ չէ, մանավանդ՝ երեխային հարատևորեն և հետևողականորեն ժամանակ տրամադրելը: Նույնիսկ, երբ մեր
տրամադրությունն ընկած է, և մխրճված ենք մեր խնդիրների մեջ, շատ արդյունավետ է մի պահ ամեն ինչից կտրվելն ու ժամանակ տրամադրելը մեր երեխային:
Սա հնարավոր է, իսկ արդյունքը՝ շատ հաճելի:
Բենջամին Ֆրանկլինն ասել է. «Կյանքը սիրո՞ւմ ես՝ ժամանակդ մի վատնիր, կյանքը հյուսված է ժամանակից: Երբ մեռնենք, ժամանակը մեզ համար կանգ կառնի: Կամ, հակառակը, երբ ժամանակը

Նմանատիպ փոսթեր