Ի՞նչ է մեղքը
ՀոդվածներՄեղքը մի արարք է, որ մենք շատ անգամ ներկայացնում ենք դա, որպես օրենքի խախտում: Բայց իրականության մեջ այդպես չէ: Մեղքը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, մեր կամքի դրսևորումն է: Աստված մեզ ստեղծել է ազատության մեջ: Միևնույն ժամանակ, պարզ է, որ մենք ընդունենք, որ արարածներ ենք և կախյալ ենք մեր Արարչից: Մենք չէ, որ ինքներս մեզ կյանք ենք տվել, և ոչ իսկ մեր ծնողներն են, որ մեզ կյանք եննտվել: Աստված է, որ կյանքը տալիս է մեզ մեր ծնողների միջոցով, բայց հարկ է որ հասկանանք, որ մեր կյանքը Աստծո պարգևն է: Ս. Պողոսը գրում է. «Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես»: (1 Կորն. 4.7): Մեղանչողը, այսինքն մեզանից յուրաքանչյուրը, երբ մի արարք է գործում, և իր կամքն է թելադրում, մենք ասում ենք մենք մեզ, և՛ հասարակությանը, և՛ Աստծուն, որ մենք ցանկանում ենք լինել անկախ: Անկախ մեր Արարչից: Մենք ուտում ենք այդ եդեմական պարտեզի պտղից, որը Աստված ասաց, որ չուտենք: «Դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանիցչուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք» (Ծնն.3.7)։ Սա առասպել չէ: Սա մի խոր ճշմարտություն պարունակող ուսուցում է: Մովսեսի Երկրորդ Օրենքը
Աստվածաշնչյան հատվածում ասում է. «Այսօր, ահա, քո առջևն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը։ Եթե լսես մեր Տեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և քո Տեր Աստվածը քեզ կօրհնի ամբողջ երկրում, ուր կմտնես այն ժառանգելու համար։ Իսկ եթե քո միտքը փոխես, չհնազանդվես, մոլորվելով երկրպագես օտար աստվածների ու պաշտես դրանց, ապա այսօր քեզ հայտնում եմ, որ կկորչեք, երկար չեք մնա այն երկրում, ուր դուք կանցնեք Հորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու համար։ Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ Պետք է սիրես քո Տեր Աստծուն, լսես նրա ասածը, կապված մնաս նրան, որովհետև նա է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց» »: (30.15-20): Հրեա ժողովուրդը զգում էր, որ հատուկ հարաբերություն ունի Աստծո հետ: Աստված իրենց ցույց տվեց կյանքի ուղին՝ նրանց տալով «իր պատվիրանները»: Հրեա ժողովուրդը միշտ մեղանչեց: Այն աստիճանի, որ Եզեկիել և Երեմյա մարգարեները խոստացան, որ Աստված մարդկանց միջից կհանի քարացած սրտերը, և այնտեղ կդնե «մարդկային սիրտ», որպեսզի կարողանանք «կյանքն» ընտրել: Վերադառնալով այն հարցին, թե ի՞նչ է մեղքը. մեղքը մահվան տանող սայթաքիչ ճանապարն է, որի մասին Ս. Պողոսը գրում է. «Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին»: «Քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։ (Հռոմ 5.12 և 11.23): Ուրեմն զղջանք մեր մեղքերի համար, լավ գիտակցելով, որ մենք մեր սիրալիր Հոր դեմ ենք գործել և ցանկացել ենք նրանից հեռանալ: Երբ հեռանալով ապրենք, մենք մեզ հավիտենական մահվան կդատապարտենք: Սա Աստծո ծրագիր չէ, այլ մեր ընտրությունը, քանզի Աստված ցանկանում է մեր բոլորի փրկությունը, Ս. Պողոսը գրում է. «Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը»: (1 Տիմ. 2.4):
Մեղքը մի արարք է, որ մենք շատ անգամ ներկայացնում ենք դա, որպես օրենքի խախտում: Բայց իրականության մեջ այդպես չէ: Մեղքը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, մեր կամքի դրսևորումն է: Աստված մեզ ստեղծել է ազատության մեջ: Միևնույն ժամանակ, պարզ է, որ մենք ընդունենք, որ արարածներ ենք և կախյալ ենք մեր Արարչից: Մենք չէ, որ ինքներս մեզ կյանք ենք տվել, և ոչ իսկ մեր ծնողներն են, որ մեզ կյանք եննտվել: Աստված է, որ կյանքը տալիս է մեզ մեր ծնողների միջոցով, բայց հարկ է որ հասկանանք, որ մեր կյանքը Աստծո պարգևն է: Ս. Պողոսը գրում է. «Ի՞նչ բան ունես, որ ստացած չլինես. և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում չստացողի պես»: (1 Կորն. 4.7): Մեղանչողը, այսինքն մեզանից յուրաքանչյուրը, երբ մի արարք է գործում, և իր կամքն է թելադրում, մենք ասում ենք մենք մեզ, և՛ հասարակությանը, և՛ Աստծուն, որ մենք ցանկանում ենք լինել անկախ: Անկախ մեր Արարչից: Մենք ուտում ենք այդ եդեմական պարտեզի պտղից, որը Աստված ասաց, որ չուտենք: «Դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանիցչուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք» (Ծնն.3.7)։ Սա առասպել չէ: Սա մի խոր ճշմարտություն պարունակող ուսուցում է: Մովսեսի Երկրորդ Օրենքը
Աստվածաշնչյան հատվածում ասում է. «Այսօր, ահա, քո առջևն եմ դնում կյանքն ու մահը, բարին ու չարը։ Եթե լսես մեր Տեր Աստծու պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տեր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները, կապրեք ու բազմամարդ կլինեք, և քո Տեր Աստվածը քեզ կօրհնի ամբողջ երկրում, ուր կմտնես այն ժառանգելու համար։ Իսկ եթե քո միտքը փոխես, չհնազանդվես, մոլորվելով երկրպագես օտար աստվածների ու պաշտես դրանց, ապա այսօր քեզ հայտնում եմ, որ կկորչեք, երկար չեք մնա այն երկրում, ուր դուք կանցնեք Հորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու համար։ Երդվում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ Պետք է սիրես քո Տեր Աստծուն, լսես նրա ասածը, կապված մնաս նրան, որովհետև նա է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց» »: (30.15-20): Հրեա ժողովուրդը զգում էր, որ հատուկ հարաբերություն ունի Աստծո հետ: Աստված իրենց ցույց տվեց կյանքի ուղին՝ նրանց տալով «իր պատվիրանները»: Հրեա ժողովուրդը միշտ մեղանչեց: Այն աստիճանի, որ Եզեկիել և Երեմյա մարգարեները խոստացան, որ Աստված մարդկանց միջից կհանի քարացած սրտերը, և այնտեղ կդնե «մարդկային սիրտ», որպեսզի կարողանանք «կյանքն» ընտրել: Վերադառնալով այն հարցին, թե ի՞նչ է մեղքը. մեղքը մահվան տանող սայթաքիչ ճանապարն է, որի մասին Ս. Պողոսը գրում է. «Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը, այնպես էլ բոլոր մարդկանց մեջ տարածվեց մահը, որովհետև բոլորն էլ մեղանչեցին»: «Քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով»։ (Հռոմ 5.12 և 11.23): Ուրեմն զղջանք մեր մեղքերի համար, լավ գիտակցելով, որ մենք մեր սիրալիր Հոր դեմ ենք գործել և ցանկացել ենք նրանից հեռանալ: Երբ հեռանալով ապրենք, մենք մեզ հավիտենական մահվան կդատապարտենք: Սա Աստծո ծրագիր չէ, այլ մեր ընտրությունը, քանզի Աստված ցանկանում է մեր բոլորի փրկությունը, Ս. Պողոսը գրում է. «Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը»: (1 Տիմ. 2.4):
Նմանատիպ փոսթեր