Քառասնորդաց շրջանի՝ Մեծ Պահքի պատրաստություն

Հոդվածներ
Քառասնորդաց շրջանի՝ Մեծ Պահքի պատրաստություն

Քառասնորդաց շրջանի՝ Մեծ Պահքի պատրաստություն

Երկու շաբաթից սկսում ենք Քառասնորդաց շրջանը։ Կարեւոր մի շրջան, երբ մենք հրավիրված ենք խոկալու մեր կյանքի մասին։ Պիտի մտածենք մեր կյանքի իմաստի մասին։ Վերանայենք մեր հավատը։ Ուսումնասիրենք Ավետարանի, այսինքն՝ այդ անըմբռնելի բարի լուրը։ Ո՞րն է Աստծո հոյակապ ծրագիրը մեր կյանքի համար։ Եթե Աստված բարի եւ ամենակալ է, ինչո՞ւ այսքա՜ն խառնաշփոթություն գոյություն ունի աշխարհում։ Ո՞րն է տառապանքի իմաստը։ Ուրիշ մի կարեւոր կետ, որին հարկ է, որ անդրադառնանք, Սուրբ Պողոսի խոսքերն են՝ հռոմեացիներին ուղղած իր նամակի 7-րդ գլխում. «Ոչ թե այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ. ապա եթե անում եմ այն, ինչ որ չեմ կամենում, դրանով իսկ վկայում եմ, թե օրենքը բարի է։ Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մեջ բնակվող մեղքը։ Գիտեմ, որ ոչ մի բարի բան չի բնակվում իմ մեջ... ոչ թե անում եմ բարին, որ կամենում եմ, այլ գործում եմ չարը, որը չեմկամենում» (Հռոմ. 7։15-19)։ Հաճախ գոհանում ենք՝ մտածելով Մեծ Պահքի մասին որպես մի շրջանի, երբ մենք որոշ ուտելիքներից հրաժարվում ենք։ Որոշ անձինք դա անում են, որովհետեւ դա սովորույթ է եղել իրենց ընտանիքում, ուրիշներն անում են՝ մտածելով, որ սա լավ բան է առողջության համար։Դժբախտաբար, հանդիպել եմ մի քանի հոգու, որ խորովածն ուտում էին գաղտնաբար, իսկ ուրիշների դիմաց ասում էին, որ պահք էին պահում։ Բայց անշուշտ, շատերն իսկական ծոմ եւ պահք են պահում…

Ինչպիսի՞ն պետք է լինի մեր դիրքը։

Եկե՛ք գալիք օրերին մտածենք այս ամենի մասին։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: