Մեկ Հարց

Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք

«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։

Ո՞րն է տարբերությունը սրբապատկերներին հարգանք մատուցելու և կուռք պաշտելու միջև։
Youtube play

Ո՞րն է տարբերությունը սրբապատկերներին հարգանք մատուցելու և կուռք պաշտելու միջև։

Բյուզանդական կայսրությունում մ.թ. 726–842 թվականներին տեղի ունեցավ պայքար կրոնական սրբապատկերների կողմնակիցների և դրանց հակառակորդների միջև։ Հին Կտակարանում տեսնում ենք, որ որևէ պատկեր կամ արձան շինելը, որը ներկայացնում էր չաստվածների, ամբողջովին արգելված էր։  Սակայն շատերը մոռանում են, որ նույնիսկ Տապանակի վրա, որը գտնվում էր Սրբություն Սրբոցում, երկու քերովբեների պատկերներ էին քանդակված։ Ուրեմն այն, ինչ արգելված էր, չաստվածներին ներկայացնող արձաններն ու պատկերներն էին։ Այսօր քրիստոնյա քույր եկեղեցիներում՝ Կաթողիկե, Առաքելական և Ուղղափառ, մենք ընդունում ենք սրբապատկերները որպես մի տեսակ «լուսամուտ», որոնք մեզ օգնում են նայել ոչ թե հենց լուսամուտին, այլ այն կողմը, որը լուսամուտը հնարավորություն է տալիս՝ տեսնելու։ Երբ նայում եմ իմ հանգուցյալ տատիկի կամ պապիկի նկարին, ես հետաքրքրված չեմ այդ նկարի թղթով։ Ինձ համար կարևոր են այն հիշողությունները, որոնք այդ նկարը կարողանում է արթնացնել։ Անշուշտ, այդ նկարը անհրաժեշտություն չէ, բայց որքա՜ն է այն օգնում և պարզեցնում իմ հիշողությունը։ Անշուշտ, ես հարգում եմ տատիկիս, պապիկիս կամ որևէ հարազատիս նկարը, բայց այդ նկարը երբեք չի կարող փոխարինել այն անձին, որին ներկայացնում է։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: