Ավետարանի գեղեցկությունը

Հոդվածներ
Ավետարանի գեղեցկությունը

«Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները»։ (Եբր. 4,13) Ահավասիկ ի՞նչ ենք կարդում Աստվածաշնչում՝ Եբրայեցիներին ուղղված նամակում: Ուրեմն, Աստծո խոսքն ազդու է և քննում է մեր ամբողջ էությունը: Կարծում եմ` հարմար կլիներ, որ մենք ընտելանայինք Աստծո խոսքին, և միակ ձևը դա անելու համար այն է, որ մենք հարատևորեն կարդանք Աստվածաշունչը: Կյանքիս ընթացքում տասնյակ հազարավոր մարդկանց առաջարկել եմ, որ կարդան Աստվածաշունչն ամեն օր: Ամբողջ Աստվածաշունչն Աստծո խոսքն է և, անշուշտ, Ավետարանը հատուկ տեղ է գրավում ոչ միայն Աստվածաշնչի մեջ, այլ նաև մեր հայ ժողովրդի մոտ: Մենք բյուրավոր մագաղաթներ ունենք, որոնք մեզ ներկայացնում են Ավետարանը գեղեցիկ մանրանկարչությամբ: Եթե Ավետարան ունեք տանը, ինչո՞ւ այսօրվանից չսկսեք կարդալ՝ գոնե երկու էջ: Տասը ամսից ամբողջ Ավետարանները կարդացած կլինեք: Եվ ապա նորից կսկսեք կարդալ: Անձամբ ես սա անում եմ 65 տարի շարունակ:
Եթե Ավետարանները չունեք, ինչո՞ւ փոքրիկ գումար չծախսեք և ձեռք չբերեք
Ավետարանը կամ Նոր Կտակարանը հաջորդ շաբաթվա ընթացքում:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: