Արդյո՞ք ուսուցիչները պետք է հարգեն աշակերտներին-աշակերտնե՞րը
Հոդվածներ2002թ․ սեպտեմբերն էր, երբ Ավստրալիայում հրաժեշտ տվեցի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարանին, որը հիմնել էի 19 տարի առաջ և որի տնօրենն էի այդ ամբողջ ժամանակ։ Նպատակս էր գալ հայրենիք և այնտեղ ծառայել ժողովրդիս։ Ուրեմն 2002թ. հոկտեմբերին էր, որ Գյումրիում հաստատվեցի։
Տնօրեն լինելուս ամբողջ ընթացքում, անշուշտ, շատ հանդիպումներ եմ ունեցել ուսուցչակազմի հետ։ Կուզեմ ձեզ միայն ասել, որ ինձ համար ամենակարևոր հանդիպումները եղել են տարին երկու անգամ։ Այդ հանդիպումների ժամանակ ես բոլորին ասում էի հետևյալը․ «Այս բոլոր երեխաներն իմ զավակներն են։ Ձեզանից պահանջում եմ, որ նրանց ցույց տաք այն նույն հարգանքը, որ ինձ եք տալիս»։
Երկու ուսուցչի դպրոցից հեռացրել եմ, որովհետև ապուշ (stupid) բառը հաճախ էին օգտագործում աշակերտների հետ խոսելիս։ Մի ուսուցչի էլ հեռացրել եմ, որովհետև մի երեխայի քանոնով ծեծել էր։
Դա անելիս ես ծնողներին էի դաստիարակում, որովհետև այնտեղ մեր նույն հայ ընտանիքներն էին՝ մեր այստեղի գտնվող ընտանիքների արժեքներով։ Այո՛, իմ ամբողջ աշխատանքը մի կաթիլ էր օվկիանոսի մեջ․․․ Արժե՞ր։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ իմ աշխատանքի արդյունքում որոշ անձինք ավելի հարգանքով սկսեցին վերաբերվել միմյանց հետ։ 22 տարի է, ինչ Հայաստանում նույն արժեքների մասին եմ խոսում՝ անշուշտ, շատ քիչ արդյունք ձեռք բերելով։
Խնդիրն այն է, որ ժողովրդի մեծամասնությունը մտածում է դպրոցների մասին ոչ թե որպես կրթօջախ՝ դաստիարակման կենտրոն, այլ որպես ուսում ստանալու վայր, որպեսզի «երեխաները կարողանան լավ վարձատրվող աշխատանք գտնել»։
Այսօր ուսումը, տեղեկությունները երեխան և մենք շատ հեշտությամբ կարող ենք գտնել համացանցի միջոցով։
Սիդնեյում երկու դպրոց կա, որտեղ «ուսուցիչ» գոյություն չունի։ Աշակերտներն ազատ գրաֆիկով են հաճախում և առանձին են սովորում։ Հսկիչներ կան, նրանք կարող են պատասխանել երեխաների հարցերին, իսկ դասարան, որտեղ ուսուցիչը դասավանդի, այդպիսի բան գոյություն չունի։
Ամեն տեղ էլ երեխաների մեծամասնությունը ուսուցիչների կարիք չունի, նրանք մոտիվացիայի կարիք ունեն։ Երեխաները, երբ մոտիվացիա են ունենում, իսկապես հրաշագործ են դառնում։ Ես իմ ասածի փաստը, անշուշտ, ունեցել եմ։ Իսկ եթե ուշադիր նայեք, ձեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա գտնել իմ ասածի փաստերն իր շրջանակում։ Նաև մյուս կողմից գիտենք, թե ճշմարիտ սերն ու հոգատարությունը որքա՜ն մեծ հրաշքներ կարող են իրականացնել Դաունի համախտանիշ և աուտիզմ ունեցող անձանց կյանքում:
2002թ․ սեպտեմբերն էր, երբ Ավստրալիայում հրաժեշտ տվեցի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարանին, որը հիմնել էի 19 տարի առաջ և որի տնօրենն էի այդ ամբողջ ժամանակ։ Նպատակս էր գալ հայրենիք և այնտեղ ծառայել ժողովրդիս։ Ուրեմն 2002թ. հոկտեմբերին էր, որ Գյումրիում հաստատվեցի։
Տնօրեն լինելուս ամբողջ ընթացքում, անշուշտ, շատ հանդիպումներ եմ ունեցել ուսուցչակազմի հետ։ Կուզեմ ձեզ միայն ասել, որ ինձ համար ամենակարևոր հանդիպումները եղել են տարին երկու անգամ։ Այդ հանդիպումների ժամանակ ես բոլորին ասում էի հետևյալը․ «Այս բոլոր երեխաներն իմ զավակներն են։ Ձեզանից պահանջում եմ, որ նրանց ցույց տաք այն նույն հարգանքը, որ ինձ եք տալիս»։
Երկու ուսուցչի դպրոցից հեռացրել եմ, որովհետև ապուշ (stupid) բառը հաճախ էին օգտագործում աշակերտների հետ խոսելիս։ Մի ուսուցչի էլ հեռացրել եմ, որովհետև մի երեխայի քանոնով ծեծել էր։
Դա անելիս ես ծնողներին էի դաստիարակում, որովհետև այնտեղ մեր նույն հայ ընտանիքներն էին՝ մեր այստեղի գտնվող ընտանիքների արժեքներով։ Այո՛, իմ ամբողջ աշխատանքը մի կաթիլ էր օվկիանոսի մեջ․․․ Արժե՞ր։ Չգիտեմ։ Բայց գիտեմ, որ իմ աշխատանքի արդյունքում որոշ անձինք ավելի հարգանքով սկսեցին վերաբերվել միմյանց հետ։ 22 տարի է, ինչ Հայաստանում նույն արժեքների մասին եմ խոսում՝ անշուշտ, շատ քիչ արդյունք ձեռք բերելով։
Խնդիրն այն է, որ ժողովրդի մեծամասնությունը մտածում է դպրոցների մասին ոչ թե որպես կրթօջախ՝ դաստիարակման կենտրոն, այլ որպես ուսում ստանալու վայր, որպեսզի «երեխաները կարողանան լավ վարձատրվող աշխատանք գտնել»։
Այսօր ուսումը, տեղեկությունները երեխան և մենք շատ հեշտությամբ կարող ենք գտնել համացանցի միջոցով։
Սիդնեյում երկու դպրոց կա, որտեղ «ուսուցիչ» գոյություն չունի։ Աշակերտներն ազատ գրաֆիկով են հաճախում և առանձին են սովորում։ Հսկիչներ կան, նրանք կարող են պատասխանել երեխաների հարցերին, իսկ դասարան, որտեղ ուսուցիչը դասավանդի, այդպիսի բան գոյություն չունի։
Ամեն տեղ էլ երեխաների մեծամասնությունը ուսուցիչների կարիք չունի, նրանք մոտիվացիայի կարիք ունեն։ Երեխաները, երբ մոտիվացիա են ունենում, իսկապես հրաշագործ են դառնում։ Ես իմ ասածի փաստը, անշուշտ, ունեցել եմ։ Իսկ եթե ուշադիր նայեք, ձեզանից յուրաքանչյուրը պիտի կարողանա գտնել իմ ասածի փաստերն իր շրջանակում։ Նաև մյուս կողմից գիտենք, թե ճշմարիտ սերն ու հոգատարությունը որքա՜ն մեծ հրաշքներ կարող են իրականացնել Դաունի համախտանիշ և աուտիզմ ունեցող անձանց կյանքում:
Նմանատիպ փոսթեր