Hovnani Logo

Աղոթքներ

Օրվա ամփոփման աղոթք

Ամենակա՛լ և բարեխնամ Տեր, ահավասիկ մի օր ևս հասնում է իր ավարտին. միաբերան գալիս ենք շնորհակալություն հայտնելու քո բոլոր բարիքների համար, որ դու պարգևում ես մեզ։ Մանավանդ այս օրվա ընթացքում քո բարիքների համար, որոնք իրականության մեջ շատ-շատ են, ամենից առաջ շնորհակալություն ենք հայտնում մեր կյանքի համար, որն այս աշխարհում ամենամեծ պարգևդ է, շնորհակալություն ենք հայտնում, որ մեզ փրկեցիր, շնորհակալ ենք, որ մեզ հրավիրեցիր, որպեսզի ճանաչենք մեր փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին և մկրտության միջոցով դու մեզ քո ընտանիքի անդամ  դարձրիր, և քո որդու` Հիսուս Քրիստոսի մարմնի անդամները եղանք։ Շնորհակալության ոգով է, որ ցանկանում ենք վերջացնել մեր օրը: Քո անունը թո՛ղ միշտ օրհնյալ լինի: Ամեն: 

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: