Մեկ Հարց

Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք

«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։

Եթե Աստվածաշունչը Աստծո խոսքն է, ինչո՞ւ են քրիստոնյաները տարբեր կերպ մեկնաբանում այն։
Youtube play

Եթե Աստվածաշունչը Աստծո խոսքն է, ինչո՞ւ են քրիստոնյաները տարբեր կերպ մեկնաբանում այն։

Նախ եկեք սահմանենք «Աստվածաշունչ» բառը։ Աստծուց ներշնչված մի գրություն է։ Սուրբ Հոգին առաջին հեղինակն է, ով խոսում է մարդկանց միջոցով, մարդկանց լեզվով։ Այդ գրությունը կրում է մարդկային հեղինակի գիտությունը, մշակույթը և ոճը։ Աստվածաշունչը գրված է տարբեր լեզուներով։ Հին Կտակարանը գրված է մեծամասնությամբ Եբրայերեն լեզվով։ Առաջին և վերջին գրությունների միջև 1000 տարի է անցել։ Ամեն լեզու, դարերի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում։ (Մենք սա տեսնում ենք նաև մեր հայերեն լեզվի մեջ, գրաբարը բավականին տարբերվում է մեր այսօրվա հայերենից)։ Բառերի իմաստը փոխվում են։ Հին Կտակարանի մի մասը գրված է հունարեն լեզվով։ Իսկ ամբողջ Նոր կտակարանը գրված է հունարեն լեզվով, որը կոչվում է «գոյնե հունարեն»։ Այս լեզուն տարբերվում է դասական և արդիական հունարենից։ Անգլերենը ունի արավել քան 100 տարբեր թարգմանություններ։ Տարբեր անձիք տարբեր կերպ հասկանում են և բառերը և արտահայտված մտքերը։ Հայերենով ևս մենք տարբեր թարգմանություններ ունենք։ Ի միտ ունենալով, որ տպարան գոյություն չուներ մինչև 15-րդ դարը, բոլոր գրությունները արտագրվեցին ձեռքով և անպայման վրիպումներ տեղի ունեցան։ Այս ամենի վրա ավելացնենք այդ իրականությունը, որ շատ անձիք նախապաշարումներով են մոտենում, և ցանկանում են պարտադրել գրությանը իմաստներ, որ ամբողջովին հակառակ են Աստվածաշնչի իսկական նպատակին։ Նաև ավելացնեմ, որ Հիսուս ոչինչ չգրեց։ Նա մեզ նույնիսկ Աստվածաշունչը չթելադրեց։ Նա հիմնեց Եկեղեցին, և առաքյալներին և նրանց փոխանորդներին հանձնեց ամբողջ աշխարհի ավետարանացումը։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: