Մեկ Հարց

Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք

«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։

Եթե Հիսուսը Աստված էր, ինչո՞ւ չգիտեր իր երկրորդ գալստյան օրը և ժամը։
Youtube play

Եթե Հիսուսը Աստված էր, ինչո՞ւ չգիտեր իր երկրորդ գալստյան օրը և ժամը։

Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է, որ մենք հասկանանք, թե ինչ է նշանակում՝ Հիսուսը երկու բնություն ունի։ Հիսուսը միևնույն ժամանակ կատարյալ Աստված է և կատարյալ մարդ։ Սա նշանակում է, որ Հիսուսի մեջ երկու բնությունների արդյունքում, Հիսուսն ունի անշփոթ՝ երկու կամք, երկու բանականություն, երկու գիտություն, երկու հոգի՝ մեկը մարդկային, իսկ մյուսը՝ աստվածային։ Որպես մարդ՝ Հիսուսը չուներ այդ կատարյալ աստվածային գիտությունը։ Եթե Հիսուսը, որպես մարդ, ունենար կատարյալ գիտություն, ապա Գեթսեմանիի պարտեզում Նրա տառապանքը դերասանություն պիտի լիներ։ Այստեղ Հիսուսի տառապանքը ֆիզիկական չէր միայն։ Նա տառապում էր նաև այն պատճառով, որովհետև չգիտեր, թե ինչ կերպ ամեն ինչ պիտի ավարտվի։ Հիսուսը վստահում էր իր Հորը։ Որպես Աստված՝ Սուրբ Երրորդության երկրորդ Անձը ամեն ինչ գիտեր։ Բայց որպես Մարդ՝ Հիսուսն այդ բոլոր գիտելիքները չուներ։ Եվ այս կետը վերաբերում է ոչ միայն Նրա տառապանքին, այլև Հիսուսի մարդկային գիտության ամբողջությանը։ Ուրեմն, երբ Հիսուսն ասում է, որ «Մարդու Որդին» չգիտի օրը և ժամը, սա նշանակում է, որ Հիսուսը, որպես Մարդ, չունի այդ տեղեկությունը։ 


Վերջերս Հայր Անտոնին կրոնի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ուղղել։ Այս հաղորդման ընթացքում նա կպատասխանի դրանց։ Իսկ եթե դուք ևս ունեք հարց, կարող եք ուղարկել այն մեզ։ Գուցե հենց ձեր հարցն էլ դառնա հաջորդ հաղորդման թեման։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: