Մեկ Հարց

Հարցեր, որոնք ունեն բացատրության կարիք

«Մեկ Հարց» հաղորդաշարը հարթակ է հավատքի, կրոնական ավանդույթների և հոգևոր կյանքի վերաբերյալ ամենից հաճախ տրվող հարցերի համար։ Մեկ թողարկում՝ մեկ հստակ պատասխան․ վարդապետը պարզ, մատչելի, բայց խորքային մեկնաբանությամբ օգնում է գտնել ճշմարիտ ուղենիշներ՝ ամենօրյա հոգևոր կյանքում ապրելու և հավատքն ավելի գիտակցված դարձնելու համար։

Եթե Մարիամը անմեղ էր, ինչո՞ւ էր նրան անհրաժեշտ Փրկիչ։
Youtube play

Եթե Մարիամը անմեղ էր, ինչո՞ւ էր նրան անհրաժեշտ Փրկիչ։

Մարդկային սերնդի բոլոր անդամները մեղանչեցին, երբ մեր առաջին ծնողները՝ Ադամն ու Եվան, մեղանչեցին։ Ուրեմն բոլորս էլ փրկության կարիք ունենք։ Բոլորս էլ մեր մկրտության միջոցով փրկվեցինք և ազատվեցինք մեղքի գերությունից։ Մենք այս փրկությունը ստացանք շնորհիվ Հիսուս Քրիստոսի մահվան և հարության։ Նա է, որ իրագործեց մեր փրկությունը, և մենք Սուրբ Հոգու միջոցով որդեգրվեցինք Աստծո կողմից։ Սրբուհի Մարիամ Աստվածամայրը նույնպես փրկության կարիք ուներ։ Քանի որ Աստված հավիտենականության մեջ է, Նրա համար ժամանակը գոյություն չունի այնպես, ինչպես գոյություն ունի մեզ համար։ Այն հատուկ շնորհով, որ Աստված տվեց Մարիամին, Նա Մարիամի փրկությունն իրականացրեց՝ նախապես նրան տալով փրկության շնորհը՝ դեռևս Հիսուսի՝ ժամանակի մեջ մահանալուց և հարություն առնելուց առաջ։ Կարևոր է, որ հասկանանք և հավատանք, որ որքան էլ Մարիամը շատ հատուկ անձնավորություն է, նա, վերջիվերջո, արարած է։ Մենք բոլորս կուրախանանք և կհպարտանանք, որ մեր ցեղի մի անդամ ամենօրհնյալ է և արժանացել է, այդ հատուկ կացությանը՝ լինելու Աստվածամայր։ 


Վերջերս  Հայր Անտոնին կրոնի վերաբերյալ բազմաթիվ հարցեր են ուղղել։ Այս հաղորդման ընթացքում նա կպատասխանի դրանց։ Իսկ եթե դուք ևս ունեք հարց, կարող եք ուղարկել այն մեզ։ Գուցե հենց ձեր հարցն էլ դառնա հաջորդ հաղորդման թեման։

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: