Ո՞ՐՆ Է ԾՆՈՂԻ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Հոդվածներ
Ո՞ՐՆ Է ԾՆՈՂԻ ԴԵՐԸ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔՈՒՄ

Ծնողը երկու անգամ է ծնում իր երեխային: Առաջին ծնունդը լույս աշխարհ գալն է: Երկրորդ ծնունդը շատ ավելի դանդաղ է տեղի ունենում: Այսինքն, երբ նորածնի մեջ կամաց-կամաց կերտվում է անձը: Այս գործընթացում ամենամեծ դերը խաղում են մանկան շրջապատում գտնվող անձիք: Անշու՛շտ, նախընտրելի պիտի լինի, որ այդ դերում լինեն երեխայի կենսաբանական ծնողները: Երեխայի «առաջին»
ծննդյան ժամանակ մայրն առանձին է տառապում և սպասում մանկան աշխարհ գալուն: Բայց այդտեղ էլ հոր ներկայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ, երբ հայրը դժվար օրերին հոգեպես և ֆիզիկապես սատարում է իր կնոջը: Բայց երեխայի «երկրորդ» ծննդյան համար հայրը շատ ավելի մեծ կարևորություն ունի: Նրա դերերը շատ են: Նա պիտի լինի կապ անցյալի և ապագայի միջև: Գոյատևելու համար մարդը կարիք ունի կյանքի և անցյալի փորձառության: Մայրն է, որ պահպանում է այդ կյանքը, և անցյալի փորձառությունը հայրը ներկայացնում է իբրև գիտելիքներ՝ բնության օրենքների մասին: Բնության օրենքի կարևորությունը կայանում է նրանում, որ այն մեզ ազատություն է տալիս: Երբ հիմնվում ենք բնության օրենքի վրա, կարողանում ենք ավելի մեծ վստահությամբ առաջ գնալ, քանի որ բնության
օրենքներն անփոփոխ են: Ընտանիքի հայրը, որ այդ բոլոր օրենքների փոխանցման կապն է, պետք է ներկա լինի տան մեջ՝ իր այդ դերն ապահովելու համար: Երեխան այդ երկու անձանցից սովորում է իր կյանքի ամենակարևոր գիտելիքները, որոնք նրա համար դառնում են կյանքի սկզբնական և հիմնական ճշմարտությունները: Կյանքում, տարբեր պատճառներով ու տարբեր հանգամանքների բերումով, կարող է
պատահել, որ երեխայի ծնող հայրն ու մայրը ներկա չլինեն: Այդ երկու կամ մեկ «ներկան» կլինեն երեխային երկրորդ ծնունդ տվող և ավելի կարևոր ծնողները: Երեխայի առաջին տարիները շատ կարևոր են: Այս ընթացքում է, որ ճշմարտությունները քանդակվում են մեր մեջ, և շատ ավելի դժվար է փոխել այդ ժամանակվա մեր համոզմունքները, քան հաջորդ տարիներինը: Որո՞նք են այդ ճշմարտությունները: Ամեն գիտելիք, ամեն մի զգացում, ամեն մի փորձառություն և յուրաքանչյուր վարվելակերպ դառնում են մեր հավատի կարևոր մասերը: Այդ ամենը մեր մեջ է: Մեր վարքագիծը մեզ ցույց է տալիս, թե ինչում ենք հավատացած եղել՝ շնորհիվ մեր ծնողների տված դաստիարակության, որը մենք ստացել ենք ոչ թե նրանց խոսքերից, այլ նրանց վարքագծից ու օրինակներից: Մեր վարքագիծը քննելով՝ մենք կարող ենք տեսնել, թե ինչի ենք հավատում: Կարող ենք գտնել և՛ դրականը, և՛ բացասականը: Կգտնենք մեր լսած «չես կարող» արտահայտությունը, մեր զգացումների բոլոր դրժումները, ինչպես նաև մեր ծնողների քաջալերանքները,
վստահությունը, խնդիրների լուծման ձևերը, ներողամտության պատրաստակամությունը կամ չներելու սովորույթը… Այլ խոսքով, մարդ էակի ամբողջ ներաշխարհը կերտված է ամենից ավելի այդ երկու անձերի կողմից, որոնց մենք անվանում ենք ծնող: Իսկապես, դա մեծ պատասխանատվություն է, և դժբախտութ-
յունը կայանում է նրանում, որ ոչ ոք երիտասարդներին չի պատրաստում կյանքի այս ամենակարևոր դերին՝ ծնող դառնալուն: Աշխարհի շատ կառավարություններ զգում են կարիքը, և մի քանի երկրներ արդեն սկսել են լրջորեն մոտենալ այս հարցին և քաջալերել ապագա ծնողներին, որպեսզի վերջիններս հատուկ դասընթացների հետևեն կամ այդ թեմայի վերաբերյալ պատրաստված հատուկ տեսաերիզներ դիտեն: Այս ամենի մեջ առաջին քայլը պետք է լինի ընդունելը, որ մանուկը մեզ չի պատկանում, նա չափազանց թանկարժեք գոհար է, որ մեզ է հանձնվել, որպեսզի օգնենք նրան՝ ապրելու իր ապագան
Աստծո ծրագրի համաձայն, Աստծո ընտրած ուղիով: Աստվածաշնչի մեջ՝ Դանիել Մարգարեի գրքում, գրված է. «Նրանք, ովքեր ճշմարտությունն են սովորեցնում երեխաներին, հավիտյան պիտի փայլեն աստղերի նման»:

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: