Ամուսնությունը քեզ համար չէ

Հոդվածներ
Ամուսնությունը քեզ համար չէ

Ընդամենը մեկուկես տարի ամուսնացած լինելով՝ վերջերս եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չէ: Այժմ նախքան ենթադրություններ անելը, շարունակեք կարդալ:

Կնոջս հետ ծանոթացա ավագ դպրոցում, երբ 15 տարեկան էինք: Մենք 10 տարի ընկերներ էինք, մինչև… մինչև որոշեցինք, որ այլևս չենք ուզում պարզապես ընկերներ լինել: Ես խստորեն խորհուրդ եմ տալիս լավագույն ընկերներին սիրահարվել: Բոլորն էլ լավ ժամանակներ կունենան:

Այնուամենայնիվ, իմ լավագույն ըներոջը սիրահարվելը, ինձ չազատեց ամուսնության հետ կապված որոշակի վախերից և անհանգստություններից: Որքան ես ու Քիմը մոտենում էինք ամուսնանալու որոշմանը, այնքան լցվում էի կաթվածահարող վախով: Արդյո՞ք պատրաստ էի: Արդյո՞ք ճիշտ ընտրություն էի անում: Քիմը ճիշտ մա՞րդն էր ամուսնանալու համար: Արդյո՞ք նա ինձ կերջանկացներ:

Հետո մի ճակատագրական գիշեր այս մտքերով ու մտահոգություններով կիսվեցի հայրիկիս հետ: Հավանաբար յուրաքանչյուրս էլ կյանքում ունենում ենք պահեր, երբ թվում է, թե ժամանակը դանդաղում է կամ օդը կանգնում է, և մեզ շրջապատող ամեն ինչ կարծես թե ներքաշում է՝ նշանավորելով այն պահը, որը երբեք չենք մոռանա:

Հորս արձագանքն իմ մտահոգություններին նման պահ էր ինձ համար: Հասկացող ժպիտով նա ասաց. «Սե՛թ, դու բոլորովին եսասեր ես: Ուստի, կպարզեցնեմ. ամուսնությունը քեզ համար չէ: Դու ամուսնանում ես ոչ թե քեզ երջանկացնելու համար, այլ ուրիշին: Ավելին, քո ամուսնությունը քեզ համար չէ, դու ամուսնանում ես ընտանիքի համար, ոչ թե պարզապես խնամի-բարեկամների և այդ բոլոր անհեթեթությունների համար, այլ քո ապագա զավակների համար: Ո՞ւմ ես ուզում, որ օգնի քեզ մեծացնել նրանց: Ո՞ւմ ես ուզում, որ ազդի նրանց վրա: Ամուսնությունը քեզ համար չէ: Այն քեզ չի վերաբերում: Դա վերաբերում է այն անձին, ում հետ ամուսնացել ես»:

Հենց այդ պահին ես հասկացա, որ Քիմը ճիշտ մարդն էր ամուսնանալու համար: Ես հասկացա, որ ուզում եմ երջանկացնել նրան, ամեն օր տեսնել նրա ժպիտը, ամեն օր ծիծաղ պարգևել նրան: Ես ուզում էի լինել նրա ընտանիքի մի մասը, իսկ իմ ընտանիքն ուզում էր, որ նա մեր ընտանիքի մի մասը լիներ: Եվ մտածելով այն ժամանակների մասին, երբ տեսել էի, թե ինչպես է նա խաղում իմ զարմուհիների հետ, գիտեի, որ նա էր այն մեկը, ում հետ ուզում էի կառուցել մեր սեփական ընտանիքը:

Հորս խորհուրդը և՛ ցնցող էր, և՛ բացահայտող: Դա հակասում էր այսօրվա (Walmart) «Ուոլմարթյան փիլիսոփայության» հատիկին, որն ասում է, որ եթե դա քեզ չի երջանկացնում, կարող ես հետ տալ ու նորը գնել:

Ո՛չ, իսկական ամուսնությունը (և իսկական սերը) երբեք քո մասին չէ: Խոսքը վերաբերում է այն մարդուն, ում սիրում ես՝ նրա ցանկություններին, կարիքներին, հույսերին ու երազանքներին: Եսասիրությունը պահանջում է՝ «Ի՞նչ կտա սա ինձ», մինչդեռ Սերը հարցնում է. «Ի՞նչ կարող եմ տալ»:

Որոշ ժամանակ առաջ կինս ինձ ցույց տվեց, թե ինչ է նշանակում անձնուրաց սիրելը: Ամիսներ շարունակ սիրտս կարծրացել էր վախի ու վրդովմունքի միախառնումից: Հետո երբ ճնշումը հասավ այնտեղ, որտեղ մեզանից ոչ մեկը չկարողացավ դիմանալ, զգացմունքները պոռթկացին: Ես անզգա էի: Ես եսասեր էի: Բայց իմ եսասիրությանը նույն ձևով պատասխանելու փոխարեն, Քիմն ավելի քան հրաշալի մի բան արեց. նա սեր հեղեց: Մի կողմ թողնելով իմ պատճառած ողջ ցավն ու տառապանքը՝ նա սիրով ինձ գրկեց ու հանգստացրեց հոգիս:

Ամուսնությունն ընտանիքի մասին է:

Ես հասկացա, որ մոռացել եմ հորս խորհուրդը: Մինչ Քիմի կողմից ամուսնությունն ինձ սիրելն էր, իմ կողմից ամուսնությունն ամբողջովին իմ մասին էր, վերաբերում էր ինձ: Այս սարսափելի գիտակցումից աչքերս արցունքոտվեցին, և ես կնոջս խոստացա, որ կփորձեմ ավելի լավը լինել:

Բոլոր նրանք, ովքեր կարդում են այս հոդվածը, ամուսնացած, գրեթե ամուսնացած, միայնակ կամ նույնիսկ երդվյալ ամուրի, ուզում եմ իմանաք, որ ամուսնությունը ձեզ համար չէ: Սիրո ոչ մի ճշմարիտ հարաբերություն ձեզ համար չէ: Սերը վերաբերում է այն անձին, ում սիրում եք:

Եվ տարակարծորեն որքան շատ եք իսկապես սիրում այդ անձին, այնքան ավելի շատ սեր եք ստանում ոչ միայն ձեր զուգընկերոջից, ձեզ համար կարևոր անձից, այլև նրա ընկերներից, ընտանիքից և հազարավոր այլ մարդկանցից, որոնց երբեք չէիք հանդիպի, եթե ձեր սերը մնար եսակենտրոն:

Իսկապես, սերն ու ամուսնությունը ձեզ համար չեն: Դա ուրիշների համար է:

Սեթ Ադամ Սմիթ

Ներբեռնեք Hovnani հավելվածը

Օրվա աղոթքները, աղոթքի խմբերը և հիշեցումները՝ միշտ ձեր հեռախոսում։

App Store

Google Play

Սկանավորեք QR կոդը հեռախոսի տեսախցիկով

Մեր Մասին

Մեր առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: