Աղոթքներ
Առավոտյան աղոթք
Երեկոյան աղոթք
Վարդարան
Երանելի Իգնատիոս Մալոյան
Ո՛վ Երանելի Իգնատիոս, գիտեմ՝ և՛ խոսքով, և՛ գործով դու սիրեցիր Տիրամորը։ Դրա համար աղերսագին խնդրում եմ Քեզանից, որ ինձ էլ սովորեցնես սիրել Մարիամին։
-Ինքն է Ասվածածինը, Կուսամայրը, Անարատ Հղին, Վերափոխողը, Եկեղեցամայրը, Մարդամայրը, Տիրամայրը, իմ Մայրը։
Քո որդիական սերը և հարգանքը հատկապես ցույց տվեցիր՝ ամեն օր Ս. Վարդարանը աղոթելով։ Խնդրանքս է, որ ինձ էլ ջերմեռանդ դարձնես այս ամենահզոր աղոթքի հանդեպ։ Մեր նախահայրերն ինչպիսի՜ ջերմեռանդությամբ դարերից ի վեր կատարել են այս Մարիամյան բարեպաշտությունը։
Բանտում և տարագրության ընթացքում դու և տարագիր ընկերներդ, բոլոր Մարիամասերներդ աղոթեցիք Ս. Վարդարանը։
Ընդօրինակելով նրանց ու ձեր հավատարմությունը և հատկապես քո օրինակին հետևելով՝ ես էլ եմ ուզում սիրել և օրհնել Հայամայր Մայրիամին, երբ սկսեմ ու շարունակեմ ամեն օր Ս. Վարդարանը ասել։
Այսպիսով, ո՛վ Երանելի Իգնատիոս, ինձ դարձրու Մարիամասեր։ Ամեն։