Hovnani Logo

Աղոթքներ

Բարեխոս եղի՛ր մեր ընտանիքների համար

Այո՛, բարեխոսի՛ր հայ ընտանիքների համար, որոնց սպառնում են ապականությունը և կրոնից շեղվելը։ Արդեն ավերները տեսանելի են…

Ամենուրեք տքնեցիր քեզ հանձնարարված ծուխերն ու թեմի ընտանիքները սրբացնել և լավ գիտես դրանց սրբության և ազնվացման արժեքը։

Քո հապճեպ բարեխոսությամբ վերափոխի՛ր մեր տները, որոնք էլ խաղաղ ու նվիրական վայրեր չեն…

Քո ազդեցությամբ միջամտիր, ո՛վ Երանելի Իգնատիոս, որ մեր հարկերից չբացակայի Աստված, որ Սեր է, պահապանն ու ապրեցնողը բոլոր ընտանիքների։

Հասկացրո՛ւ հայ հայրերին ու մայրերին, որ առանց Տիրոջ ներկայության իրենց համար չկա ո՛չ երջանկություն, ո՛չ հանգստություն և ո՛չ էլ ուրախություն։

Օգնի՛ր մեր երիտասարդ - երիտասարդուհիներին՝ վերադառնալու Աստծուն, որն իրենց կտա գորով ու հանգիստ։ Ամեն։

Մեր Մասին

Հովնանի-ի առաքելությունն է տարածել Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ուսմունքները բոլոր նրանց, ովքեր ձգտում են դրան: Անկախ նրանից, թե դուք փորձառու հավատացյալ եք, հետաքրքրասեր փնտրող կամ մեկը, ով ուսումնասիրում է իր հավատքի ուղին, Մենք ջերմորեն ողջունում ենք ձեզ այստեղ: